Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի»

«Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի»
10.01.2017 | 14:28

Արարատյան դաշտում և Երևանում տիրող ցուրտը չի նահանջում: Տևական ժամանակ է՝ օդի ջերմաստիճանը -9-ից -12 աստիճան է: Տարեսկզբին ասում էին, որ աննախադեպ ցուրտ ձմեռ է սպասվում, օդերևութաբանները շատ արագ հերքեցին լուրը և ցրեցին խուճապը: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` Արարատյան դաշտում լճացած սառն օդը որևէ կապ ունի՞ ձմռան նախօրեին տարածված կանխատեսման հետ: «Նախ, սա շատ ցուրտ ձմեռ նույնիսկ Արարատյան դաշտի համար համարելը կոպիտ սխալ է: Շատ ցուրտ են կոչվում այն ձմեռները, երբ գիշերը ջերմաստիճանը -25-ից -30 աստիճան է, իսկ հիմա ընդամենը -12 է, էլ չեմ ասում, որ մարզերում մի քանի անգամ ավելի տաք է»: Այնուամենայնիվ, ե՞րբ կցրվի ցուրտը: Գագիկ Սուրենյանի խոսքով` առաջիկա 5 օրերին, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Մի քանի օրից ձմեռը կիսվում է: Ընդունված է ասել` ցրտերը կոտրվում են: «Հունվարից հետո ձմեռը այսպես թե այնպես մեղմանալո՞ւ է, թե՞ ընդամենը կիսվում է» հարցին ի պատասխան օդերևութաբանն ասաց. «Ընդամենը կիսվում է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ